Կանադայում վաճառվում է ձմերուկի նմանվող զմրուխտ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 25, 2012 22:41

Քելոուն քաղաքի Western Star աճուրդում վաճառվում է ամենամեծ զմրուխտը: Հագեցած կանաչ գույնի քարը 11,5 կգ է կշռում ու կազմում է 57 հազար կարատ:

Արտաքին տեսքով այն ձմերուկ է հիշեցնում կամ էլ ֆուտբոլային գնդակ: Քարն անվանել են Teodora, որ նշանակում է Աստծու պարգև:

Այն Բրազիլիայում է արդյունահանվել: Մինչ օրս անհայտ է քարի գտնվելու ճիշտ վայրը: «Ես կարծում եմ, որ զմրուխտն արդյունահանել է ոչ մեծ մի լեռնահանքարդյունահանող ընկերություն, որովհետև, հակառակ դեպքում  քարի տերերն այն իրենց կպահեին»,-ասում է  նոր տերը` «մարգարտյա միջնորդ» Ռեգան Ռինին:

Երբ քարն արդյունահանել են, անմիջապես էլ ուղարկել են Հնդկաստան` մշակման: Իսկ հետո տեղափոխել են Կանադա, որտեղ էլ հունվարի 13-ին այն գնել է Ռինին: Նրան խորհուրդ են տվել գնել քարը որպես հաջող ներդրում: Համաշխարհային շուկայում զմրուխտը գնահատվել է 1,15 մլն դոլար: Աճուրդում ակնկալում են այն վաճառել մոտավորապես 2-22,5 մլն դոլարով:

Աճուրդը մեկնարկելու է հունվարի 28-ին: Զմրուխտն աշխարհում նմանատիպ քարերի շարքում 5-րդ տեղն է զբաղեցնում, սակայն այն ամենամեծն է մշակված քարերի մեջ:

 

Դիտվել է 1467 անգամ:
Print Friendly

Leave a Reply