Լևոն Արոնյանն ամրապնդում է դիրքը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 25, 2012 21:28

Վեյկ ան Զեեում անցկացվող շախմատի գերմրցաշարի 10-դ տուրում Լևոն Արոնյանը, հաղթելով հոլանդացի Անիշ Գիրիին, էլ ավելի ամրապնդեց առաջատարի իր դիրքը: Ի դեպ, Արոնյանը հանդես էր գալիս սև ֆիգուրներով: Մրցակիցները կատարեցին 43 քայլ: Մեր շախմատիստը վաստակել է 7,5 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Ուկրաինացի  Վասիլի Իվանչուկն ունի 6,5 միավոր: 6-ական միավոր են հավաքել նորվեգացի Մագնուս Կառլսենը և ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը:

Դիտվել է 851 անգամ:
Print Friendly

Leave a Reply