ՀՀ քաղաքացիները երրորդն են ՌԴ մեկնող աշխատանքային միգրանտների ցանկում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 25, 2012 17:15

«Աշխատանքի միջազգային կազմակերպություն»-ը հրապարակել է «Global employment trends 2012» ամենամյա զեկույցը, որում ներկայացվում են պետություններում գործազրկությունների չափերն ու մասշտաբները:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Regnum գործակալությունը, համաձայն զեկույցի տվյալների` Ռուսաստան աշխատանքային միգրանտների 13,7 տոկոսը ՀՀ քաղաքացիներ են: Ընդ որում, այս ցուցանիշով ՀՀ քաղաքացիները զիջում են ուկրաինացիներին` 17,6 եւ ուզբեկներին` 16,3 տոկոս: Ադրբեջանից Ռուսաստան մեկնող աշխատանքային միգրանտները կազմում են 8,7 տոկոս:

 

Դիտվել է 876 անգամ:
Print Friendly

Leave a Reply