Հրայր Թովմասյանն ակնկալում է, որ առաջիկա տարիներին արդարատության նկատմամբ վստահությունը կբարձրանա կրկնակի անգամ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | January 25, 2012 16:38Թովմասյանի տեղեկացմամբ՝ ստեղծվել է արդարադատության նախարարությանն առընթեր Եվրոպական դատարանի նախադեպերի փորձագիտական խումբ, որն ուսումնասիրում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Հայաստանի հետ կապ ունեցող վճիռները: Դրա նպատակն է լինելու, որպեսզի 3-4 տարիների ընթացքում վերացվեն այն դեպքերը, երբ ՀՀ-ն ՄԻԵԴ-ում կպարտվի՝ օրենսդրական բացի պատճառով: Ուսումնասիրության արդյունքում կվերացվեն հայաստանյան օրենսդրության անհամապատասխանությունները:
Հայաստանի արդարադատության նախարարության 2012 թվականի գերակա ծրագրերից մեկը քաղաքացիներին մատուցվող ծառայությունների մակարդակի բարձրացումն ու բյուրոկրատական քաշքշուկների վերացումն է լինելու: Նախարարի տեղեկացմամբ՝ առաջիկայում նախատեսվում է ստեղծել հանրային ծառայությունների մատուցման գրասենյակներ, որտեղ քաղաքացիները կսպասարկվեն առավելագույնը 10 րոպեի ընթացքում: Գրասենյակներից հնարավոր կլինի ստանալ անձնագրերը, կատարել նոտարական գործարքներ և իրավաբանական անմձանց գրանցում և այլն: «Վերը նշված ծառայությունները քաղաքացին հնարավորթյուն կունենա ստանալ նաև էլեկտրոնային տարբերակով: Գրասենյակները կմատուցեն արդարադատության նախարարության տարբեր մարմինների կողմից իրականացվող 80-90 տոկոս ծառայությունները»,- նշել է Հրայր Թովմասյանը:







Facebook
Tweet This
Email This Post
