Փորձություն Ղազախստանում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 25, 2012 16:38

Հայաստանի սամբոյի հավաքականը կմասնակցի Ղազախստանում կայանալիք միջազգային մրցաշարի: Հունվարի 27-29-ը ղազախական Ուրալսկ քաղաքում կայանալիք սամբոյի միջազգային մրցաշարում Հայաստանը կներկայցնեն երեք մարզիկներ: Աշխարհի և Եվրոպայի 2010-ի չեմպիոն Աշոտ Դանիելյանը կմրցի 82 կգ քաշայի կարգում: Մինչև 90  կգ և 62 կգ  քաշային կարգերում  հանդես կգան Դավիթ Գրիգորյանը և Մարտին Միրզոյանը:

Սամբոյի այս մրցաշարը 2012-ին առաջինն է միջազգային մրցաշարերի շարքում  և սամբոյի աշխարհի գավաթի փուլերից մեկն է:

Դիտվել է 906 անգամ:
Print Friendly

Leave a Reply