Մեքենան 10 մետր գլորվելով ընկել է ձորը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 25, 2012 13:37
Հունվարի 24-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «ՎԱԶ 2108» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհի 22-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի երկաթե արգելապատնեշներին և մոտ 10 մետր գլորվելով` հայտնվել Քասախ գետի հարևանությամբ գտնվող ձորում:
Պատահարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

 

 

 

 

Դիտվել է 865 անգամ:
Print Friendly

Leave a Reply