Ասանժը կվարի թոք շոու ռուսական հեռուստաալիքով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 25, 2012 12:32
Wikileaks –ի հիմնադիրը հեռարձակելու է քաղաքականության մասին իր թոք շոուն, որի էքսկլյուզիվ հեռարձակումը միայն Russia Today-ով է լինելու: Աշխարհահռչակ Ասանժը, որը հայտնի է կառավարական գաղտնիքների բացահայտմամբ, հայտարարել է սեփական թոք շոուն վարելու մտադրության մասին: Ապագա հաղորդման կոնցեպցիան ամբողջովին ավստրալացի հաքերինն է, որ ներկայումս գտնվում է Լոնդոնում` տնային կալանքի մեջ: Քննարկման կդրվեն ամենահրատապ համաշխարհային թեմաներն ու խնդիրները: Ասանժի հեռուստաշոուի էքսկլյուզիվ հեռարձակումը լինելու է «կալանավայրից»: Պրեմիերան նախատեսված է մարտին: Նրա հյուրերն են լինելու իր իսկ բնորոշմամբ «աշխարհի ապագան որոշող» մարդիկ:






Facebook
Tweet This
Email This Post
