Դեմի Մուրը հոսպիտալացվել է թմրանյութերի չարաշահման պատճառով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 25, 2012 12:05

Հոլիվուդյան դերասանուհին, որը շատ հիվանդագին է տանում Էշտոն Կատչերի հետ ամուսնալուծությունը, հայտնվել է հիվանդանոցում:

Երկուշաբթի օրը դերասանուհին ընկերուհու հետ լոսանջելեսյան իր տանն է գտնվել, երբ նրա մոտ ջղակծկումներ են սկսվել: Ընկերուհին անմիջապես «911» է զանգահարել ու կես ժամից շտապօգնության բժիշկները նրան իսկույն հիվանդանոց են հասցրել:

Դերասանուհու ընկերները վկայում են, որ վերջին մի քանի շաբաթը Դեմին տանջված ու ուժահատ տեսք ուներ: Ըստ երևույթին նա չի կարողանում համակերպվել անձնական կյանքում կատարված փոփոխություններին:

Նոյեմբերին 49-ամյա Դեմին հայտարարել էր 33-ամյա Կատչերի հետ ամուսնալուծության մասին: 6 տարվա համատեղ կյանքից հետո նա որոշեց բաժանվել, երբ իմացավ ամուսնու բազմաթիվ դավաճանությունների մասին:

Հայտնի է դարձել նաև, որ դերասանուհին հրաժարվել է խաղալ «Սիրային ժանյակ» ֆիլմում:

Համբերության բաժակի վերջին կաթիլն այն էր, որ երկրպագուները պահանջել էին,  որ նա Թվիթերում իր նիկը փոխի. դերասանուհին գերադասում էր իրեն ներկայացնել որպես Միսիս Կատչեր:

«Գիտեք, նիկը փոխելը ամենակարևորը չէ, որ ինձ հուզում է: Ցավոք, դա շատերին է վրդովեցնում: Գուցե ինձ չգրեն մինչ այն պահը, երբ ես կփոխեմ իմ նիկը: Միթե դա այդքան կարևոր է»,-գրել է Դեմին իր էջում:

 

Դիտվել է 974 անգամ:
Print Friendly

Leave a Reply