Հռոմի պապը Թվիթերը համեմատել է Աստվածաշնչի հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 25, 2012 11:48

Հռոմի պապ Բենեդիկտ  XVI -ի խոսքով,  Թվիթերի կարճ ու համառոտ հաղորդագրությունները կարող են խորը իմաստ արտահայտել, ինչպես աստվածաշնչյան խոսքերը: Սոցիալական հաղորդակցությունների համաշխարհային օրվա 45-ամյակի նախօրեին  արված ուղերձի  մեջ Հռոի պապը զարմացրեց հավատացյալներին  այս համեմատությամբ: Բացի այդ, նա հերթական անգամ արտահայտեց իր հավանությունը ինտերնետ տեխնոլոգիաների ու սոցցանցերի նկատմամբ:

«Մարդիկ շարունակ հարցեր են տալիս ու փնտրում դրանց պատասխանները. դա մեր անհանգիստ մտքի հատկությունն է, որին հարկավոր են իմաստությունն ու ճշմարտությունը: Սոցցանցերն ու որոնողական համակարգերը կարող են գերազանց ելակետ  դառնալ  այդ որոնումների համար»-, հայտարարել է նա:

Կաթոլիկ եկեղեցին ակտիվորեն կիրառում է տեխնիկայի նվաճումները: Անցյալ տարի նա օրհնել է iPhone ներդիրը, որը հավատացյալներին հնարավորություն է տալիս  մեղքերը գրառել: Իսկ Վատիկանը սեփական կայք ունի  Թվիթերում:

 

 

Դիտվել է 981 անգամ:
Print Friendly

Leave a Reply