Հույն կինոռեժիսորին մահացու վրաերթի է ենթարկել ոստիկանը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 25, 2012 11:31
77-ամյա հանրահայտ կինոռեժիսոր Թեոդորոս Անգելոպուլոսը մահացել է նկարահանումների ժամանակ: Մոտոցիկլը կատաղի արագությամբ հարվածել է ռեժիսորին այն ժամանակ, երբ վերջինս փողոցն էր հատում: Նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: Նա ուղեղի բազմաթիվ վնասվածքներ է ստացել, ինչի հետևանքով ներքին արյունահոսություն է սկսվել: Ինչպես հետո է պարզվել, մոտոցիկլի ղեկին ոստիկան է եղել:
Թեոդորոս Անգելոպուլոսը բազմաթիվ կինոմրցանակներ է ստացել: 1998-ին նա Կաննի փառատոնում արժանացել է «ոսկե արմավենու» «Հավերժությունը և մեկ օրը» ֆիլմի համար: Նրա հավաքածուում նաև վենետիկյան «Ոսկե առյուծ» մրցանակ կա: 2000-ին նա գլխավորել է Մոսկովյան միջազգային XXII փառատոնի հանձնաժողովը: Ռեժիսորի նոր ֆիլմը պետք է նվիրվեր Հունաստանի տնտեսական ճգնաժամին:






Facebook
Tweet This
Email This Post
