Վանաձոր-Սպիտակ ճանապարհին մեքենաներ են բախվել, վարորդները հիվանդանոցում են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 25, 2012 11:24

Հունվարի 25-ին` ժամը 01.34-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճա­նապարհի 12-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես C-180» մակնիշի 24 ՏL 001  և «Վոլվո» մակնիշի 39 LL 458 պետհամարանիշների ավտեմքենաները: «Մերսեդես C-180» մակնիշի ավտոմեքենայի վարորդ,1972 թվականին ծնված Գ.Սահակյանը տե­ղի ուժերով տեղափոխվել է Սպիտակ քաղաքի հիվանդանոց, առողջական վիճակը բժիկների կողմից գնա­հատ­վել է բավարար: Իսկ փրկարարների ուժերով դուրս բերված «Վոլվո» ավտոմեքենայի վարորդ, 1989 թվականին ծնված Ա.Աթոյանը  «1-03» ծառայության ավտոմեքենայով տեղափոխվել է Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոց: Նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

 

 

 

Դիտվել է 934 անգամ:
Print Friendly

Leave a Reply