Թաիլանդում չինական Նոր տարվա հրավառության պատճառով մի ամբողջ թաղամաս է հրդեհվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 25, 2012 11:16

Ավելի քան 50 տուն է այրվել ու առնվազն 3 մարդ  մահացել հրավառության հետևանքով: Այսպիսի ողբերգական ավարտ է ունեցել Նոր տարվա տոնակատարությունը Թաիլանդի Սուպհանբուրիի կենտրոնում:

Հրդեհը բռնկվել է զանգվածային ժողովրդական զբոսանքների միջոցառման ավարտին արձակված հրթիռների պատճառով: Մեծ  հրթիռներից մեկը պայթել է գետնի մակերևույթից  շատ քիչ բարձրության վրա ու  այրվող երեք մեծ կտորների բաժանվել, որոնցից երկուսն ընկել են   քաղաքի կենտրոնում, ուր փայտե տներ էին: Հրդեհն իսկույն տարածվել է:

Հրավառ հրթիռը արձակել էին Սուպհանբուրիի հանրահայտ սրբավայրի ու թանգարանի մոտից: Շատ թաիլանդցիներ իրադարձություններին հետևում էին ուղիղ հեռարձակմամբ: Տեղի ԶԼՄ-ները գրում են, որ հրշեջները դժվարությամբ էին մոտենում այրվող տներին: Հնարավոր է, որ հրդեհի հետևանքները վերացնելուց հետո պարզվի, որ էլի զոհեր կան:

 

Դիտվել է 964 անգամ:
Print Friendly

Leave a Reply