Սարի թաղում մեքենան բախվել է գազատար խողովակին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 25, 2012 11:16

Հունվարի 24-ին` ժամը  18.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի թաղի 15-րդ փողոցի թիվ 9 տան հա­րա­կից տարածքում տեղի է ունեցել ավտոպատահար. ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, որտեղից առկա է գազի, իսկ մեքենայից՝ վառելիքի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Մերսեդես-SLK» մակնիշի 29 LU 441 պետհամարանիշի  ավտոմեքենան բախվել է գազատարի հենա­սյա­նը, տուժածներ չկան, գազի և վառելիքի արտահոսք տեղի չի ունեցել:

 

Դիտվել է 700 անգամ:
Print Friendly

Leave a Reply