2 զուգարանի համար 100 մլն դրամ. կառավարության «սխրանքը» ցնցել է հայկական բլոգոսֆերան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 25, 2012 13:17

Կառավարության հերթական «սխրանքը» ցնցել է հայկական բլոգոսֆերան. խոսքը դեռ 2010-ին ընդունված մի որոշման (N1179-Ա) մասին է, որի համաձայն Հայաստանի կառավարությունը պետական բյուջեից 100 միլիոն դրամ է հատկացրել «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամին՝ ընդամենը երկու զուգարան ձեռք բերելու համար: Պայմանագիրը մասնավորապես, կնքվում է Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության և նշված հիմնադրամի միջև:
Նշենք, որ նշված տարում Հայաստանի Էկոնոմիկայի նախարար էր Ներսես Երիցյանը:

«Այսինքն 100 մլն դրամ երկու զուգարանի համար??? Չէ, մի հատ հասկանամ,…ճիշտ եմ հասկացել???», գրում է բլոգերներից մեկը:

«Սենց զուգարանից մարդ ռիսկ էլ չի անի օգտվի», -հավելում է մյուս բլոգերը: Մյուս բլոգերն էլ հեգնում է. «Ամենաերկար ճոպանուղին սարքեցին, մնում ա ամենաճոխ զուգարանը սարքեն»:

Նույն բլոգոսֆերայում հայտնված տեղեկության համաձայն, այս երկու բավականին թանկարժեք զուգարանները տեղադրվելու են Տաթևում և Գեղարդում, իսկ դրանց «բացումը շատ հանդիսավոր է լինելու»:

Կառավարության նշված որոշման մեջ դրանց տեղադրվելու վայրի մասին խոսք չկա: Panorama.am-ը կփորձի այսօրվա ընթացքում կառավարությունից կամ Էկոնոմիկայի նախարարությունից պաշտոնական պարզաբանում ստանալ՝ որտե՞ղ են տեղադրվելու (եթե դեռ չեն տեղադրվել) թանկարժեք զուգարանները և ինչո՞ւ է կառավարությունը սուղ հնարավորություններով բյուջեի պարագայում որոշել 100 մլն դրամ ծախսել երկու զուգարանի համար:

Panorama.am

Դիտվել է 1217 անգամ:
Print Friendly

Leave a Reply