Թուրքիայում թողարկել են «Ապտակիր Սարկոզիին» օն-լայն խաղ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 24, 2012 23:01
Թուրք ծրագրավորողները գտել են Ֆրանսիայի նախագահից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման համար վրեժ լուծելու միջոց: Թուրքական խաղային վեբ-կայքն առաջարկել է յուրաքանչյուր ցանկացողի իր զայրույթը «թափել» Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի վրա:
«Ապտակիր Սարկոզիին» անունով խաղը իսկույն ստեղծել են սենատի որոշումից հետո: Խաղը պատկերում է Էյֆելյան աշտարակի առջև կանգնած Ֆրանսիայի առաջնորդին, որի վրա հսկայական «ապտակ» է ճոճվում: Խաղացողը մկնիկի օգնությամբ պետք է Սարկոզիին հարվածի հնարավորինս ուժեղ: Ընդ որում, չափվում է հարվածի արագությունը: Ցանկացած «ապտակ» որը 200կմ/ժամ արագություն է գրանցում, համարվում է « թույլ ու անհաջող»: Խաղի նկարագրության ժամանակ օգտատիրոջը հարց է ուղղվում` «ինչ եք կարծում, Սարկոզին արժանի է հարվածի», որից հետո թվարկվում են նրա «վաստակները», որոնք հանգեցրել են Թուրքիայի ու Ֆրանսիայի միջև ծագած սուր տարաձայնությունների: Խաղը 6 լեզվով է ներկայացվում, որոնց թվում, բնականաբար ֆրանսերենը բացակայում է:






Facebook
Tweet This
Email This Post
