Լևոն Արոնյանն միայնակ առջևում է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 24, 2012 22:30

Վեյկ ան Զեեում շարունակվող շախմատի միջազգային գերմրցաշարի 9-րդ տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, 47-րդ քայլին պարտության մատնեց իտալացի Ֆաբիանո Կարուանային: Մեր գրոսմայստերը վաստակած 6,5 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Մեկ միավոր պակաս ունի նորվեգացի է Մագնուս Կարլսենը, որը սպիտակներով զիջեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին: 5,5 միավոր է վաստակել նաև ադրբեջանցի  Թեյմուր Ռաջաբովը, որը խաղաղ դաշն կնքեց  ամերիկացի Գատա Կամսկու հետ:

10-րդ տուրում Արոնյանն ուժերը կչափի հոլանդացի Անիշ Գիրիի հետ:

Դիտվել է 788 անգամ:
Print Friendly

Leave a Reply