Թ. 130 մանկապարտեզի տնօրենն ազատվել է աշխատանքից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 24, 2012 19:54

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչությունը, հանրակրթության վարչության հետ համատեղ, շարունակում են ուսումնասիրությունները քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում և նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաներին մատուցվող սննդի կազմակերպման գորընթացը վերահսկելու նպատակով։

Հունվարի 24–ին կատարած անակնկալ ստուգայցի արդյունքում՝ մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի թ.130 մանկապարտեզում արձանագրվել են սննդի պահպանման և պիտանելիության ժամկետների կոպիտ խախտումներ, ինչի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն։

Երեխաներին մատուցվող սննդի կազմակերպման կոպիտ խախտումների հետևանքով ՝  թ.130 մանկապարտեզի տնօրենն ազատվել է աշխատանքից։

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի

տեղեկատվության և հասարակայնության հետ

կապերի վարչություն

 

Դիտվել է 940 անգամ:
Print Friendly

Leave a Reply