Ալիեւները երկակի խաղ են խաղում իսլամական աշխարհի հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 24, 2012 19:05

ՙThe Economist՚ հանդեսը Իսրայել-Ադրբեջան հարաբերություններին նվիրված ՙԱնբնական, բայց պետքական դաշնակից՚ կոչված հոդվածում հայտնում է, որ ՙինչպես միշտ, Իսրայելը բարեկամություն է փնտրում իր տարածքային ծայրամասերում՚:  ՙԱյս մասին խոսելը քաջություն պահանջող մտերմության նման է: 1991 թ-ին Ադրբեջանի անկախության ձեռքբերումից հետո, հրեական պետության եւ շիա մահմեդական երկրի միջեւ հարաբերությունները մեծացել եւ ծաղկել են: ՚, -նշում է հանդեսը:

Ինչպես հաղորդում է ՙԱրմենպրես՚-ը, անդրադառնալով Իսրայել-Ադրբեջան կապերին, անգլիական հանդեսը հայտնում է, որ որպես ՄԱԿ-ի ԱԽ անդամ, Ադրբեջանը Իսրայելի հետ կապված բանաձեւերում քվեարկում է արաբական եւ մահմեդական երկրների օգտին: Իսրայելցիներն էլ ասում են, որ իրենք ՙավելի շատ կարեւորում են Ադրբեջանի ոչ թե խոսքը, այլ գործը՚: Հանդեսը նշում է, որ Ադրբեջանի ամենամեծ բջջային օպերատորը Իսրայելի ընկերության գործընկերն է: Այժմ իսրայելցիները մեծ փողեր են ներդնում Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության մեջ: Անցյալ տարվա մարտին Ադրբեջանի եւ Իսրայելի ստեղծած համատեղ ձեռնարկություններում սկսվել է անօդաչու ինքնաթիռներ արտադրվել:

ՙԱդրբեջանի առաջնորդները վախենում են բնակչության մեկ չորրորդ մաս հանդիսացող էթնիկ ադրբեջանցիների` Իրանից եկող իսլամիստական ազդեցությունից: Իրանի այաթոլաներն էլ զգուշանում են աշխարհիկ Ադրբեջանի ազդեցությունից: Իսրայելի հետ ջերմ հարաբերությունների համար Իրանը կշտամբել է Իլհամ Ալիեւին: Ադրբեջանի պաշտոնյաները հետաքրքրված չեն Ադրբեջանի զինված ուժերում ուսումնական վարժանքներ անցկացնելու վերաբերյալ Իսրայելից արվող առաջարկներով: Ադրբեջանի հետ մոտ հարաբերություններ ունեցող Թուրքիան էլ է զայրացած Իսրայելի հետ Ալիեւի մտերմությսամբ: Բաքվում Թուրքիայի դեսպանը քաղաքավարի մերժում ստացավ Թուրքիայի ճանապարհը բռնած Ադրբեջանի` կառավարությանն արած Իսրայելի հետ հարաբերությունները խզելու իր կոչին՚, -ընգծում է ՙThe Economist՚-ը:

 

Դիտվել է 868 անգամ:
Print Friendly

Leave a Reply