Կստեղծվի հեռախահորդակցման համազգային փոխօգնության ցանց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 24, 2012 18:46

Հեռահաղորդակցման ոլորտում տեղի ունեցող փոփոխություններն  իրենց արտացոլումն են գտնում նաեւ քաղաքական ուժերի կուսակցությունների նախընտրական ծրագրերում:  ՙԱզգային համագործակցություն՚  հիմնադրամի հանրության հետ կապերի ՙՀամագործակցություն՚ ակումբը որոշել է հիմնել համազգային հեռահաղորդակցման  փոխօգնության ցանց`  կառույց, որը հնարավորություն կտա  կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններին ներկայացնել իրենց  տեսակետները եւ  մոտեցումները, ինչպես նաեւ դառնալ բազմակողմանի համազգային  համագործակցություն  ծրագրեր ստեղծող տիրույթ:”Գլոբալացումը շատ կարեւորգործընթաց  է, որովհետեւգլոբալացման ժամանակաշրջան է եւ   շատ դեպքերում երկու ծայրահեղությունների մեջ ազգայինը կորչում է, ես դեմ եմ ցանկացած ծայրահեղությանը”-, ինչպես հաղորդում է ՙԱրմենպրես՚-ը,  այս մասին հունվարի 24-ին  հրավիրված համացանցային քննարկում-ասուլիսին նշեց  ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀԿ խմբակցության անդամ  էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով,  տեղեկատվական պատերազմների այս ժամանակաշրջանում կարեւորը  ոչ թե պաշտպանվելն էգլոբալիզացիոն ալիքից, այլ այն օգտագործելն ի նպաստ հայ ժողովրդի:”Հասարակությունը պետք է  պայքարի, պետք է լինի բազմակարծություն, պահպանվեն ազգային առանձնահատկությունները հավասարության շրջանակներում, մենք  պետք է  դերակատարում ունենանք համընդհանուր քաղաքակրթության զարգացման մեջ”,- ասաց “Ազգային համագործակցություն”  հիմնադրամի հանրության հետ կապերի ՙՀամագործակցություն՚ ակումբիգործադիր տնօրեն Արշակ Սադոյանը:Նա համոզված է, որ հեռախահորդացման համակարգն արդյունավետ  օգտագործելով հնարավոր է հասնել մեծ արդյունքների:ՙԳլխավոր խնդիրը հնարավորությունները հասկանալու եւ ճիշտ կիրառելու մեջ է՚,- ընդգծեց ԳԱԱ  ակադեմիկոս, Ազգային համագործակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռոբերտ Աթոյանը` ավելացնելով, որ հայերը որպես ազգ պետք է ունենան  ազգային վիրտուալ հարթակ, որտեղ տարբեր լեզուներով հնարավորինս կպրոպագանդվեն  մշակութային, ազգային արժեքները: ՙԵս մեծ հաճույքով կգնամ վաստակած հանգստի, եթե համոզված լինեմ, որ կուսակցությունների նախընտրական ծրագրում կներառվեն համազգային կառույցների միասնական համակարգ ստեղծելու խնդիրները՚,- շեշտեց Սադոյանը:  Նա վստահեցրեց, որ համազգային հեռահաղորդակցման  փոխօգնության ցանցի ստեղծումը թեեւ մեծ ֆինանսական ռեսուրսներից կախված նախագիծ է, սակայն այն հնարավորություն կտա մեծամասշտաբ խնդիրներ լուծել: Որպես առաձին քայլ բանախոսներն առանձնացրեցին այս ձեւաչափի այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ  հանդիպումենրի  շարունակականությունը:-

 

Դիտվել է 859 անգամ:
Print Friendly

Leave a Reply