Դիսնեյան ոճով նկարահանված ՙԱնահիտը՚` դարձ առ արվեստ

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | January 24, 2012 18:40

ՙՌոբերտ Սահակյանց պրոդաքշն՚ ստուդիայի հեղինակած ՙԱնահիտ՚  լիամետրաժ անիմացիոն մուլտֆիլմի պատրաստման աշխատանքները կավարտվեն 2013 թ-ին: Ղազարոս Աղայանի ՙԱնահիտ՚ հեքիաթի էկրանավորված տարբերակի պատրաստման աշխատանքները մեկնարկել են 2 տարի առաջ, այժմ մուլտֆիլմը  ստեղծման շուրունականան` բարդ եւ հետաքրքրական  գործընթացում է:”ՄուլտՖիլմն իր ձեւաչափով կլինի նոր լիամետրաժ հեքիաթ, որը պահպանել է արտասահմանյան եւ հայակական անիմացիային բնորոշ բոլոր առանձնահատկությունները, նորագույն մոտեցումները”,-ՙԱրմենպրես՚-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՙԱնահիտ՚-ի համահեղինակ Դավիթ Սահակյանցը: Նրա խոսքով` մուլտֆիլմում հեքիաթի միայն գլխավոր հերոսներն են գործելու` պահպանելով բարոյախրատականգաղափարախոսությունը:Մուլտֆիլմի պատրաստման աշխատանքների ավարտը պայմանավորված է  ֆինանսավորմամբ, որն իրականացվում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն կողմից, ինչը բավականացնում է տարեկան միայն 20  րոպե նկարահանումներ իրականացնելու համար:  ՙՄենք չէինք ցանկանա երկարաձգել ֆիլմն ավարտելու պրոցեսը, սակայն ֆիլմն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ են նաեւ մասնավոր ներդրումներ՚,- պատմեց ֆիլմի համահեղինակը: Նրա հավաստմամբ` ֆիլմը նկարահանման սկզբնական փուլում ֆինանսական աջակցություն է  ստացելՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի եւ մի քանի անհատների կողմից:Այս լիամետրաժ մուլտֆիլմի ընդհանուր տեւողությունը լինելու է մեկուկես ժամ: Ավարտին հասցնելուց հետո ՙԴիսնեյ՚-ի չափանիշներին համապատասխանող ՙԱնահիտ՚-ն առաջիկայում  կներկայացվի մի շարք հեղինակավոր փառատոների:բՄուլտֆիլմի համահեղինակը համոզված է, որ ՙԱնահիտ՚-ը կհամապատասխանի երեխաների ժամանակակից հետաքրքրություններին ու երեւակայությանը` պահպանելով ու էկրանից փոխանցելով հեքիաթին բնորոշ ՙկախարդանքը՚: ՙԱնահիտ՚-իգաղափարը հնարավորություն կտա մեր նյութականացված աշխարհում յուրօրինակ դարձ կատարել դեպի արվեստ, մնալ արվեստի հետ, որը պակասել է մեր առօրյայիցե,- նշեց Սահակյանցը:Որպես անիմոցիոն լիամետրաժ մուլտֆիլմ` ՙԱնահիտ՚-ը երրորդն է հայկական  մուլտարտադրության մեջ Ռոբերտ Սահակյանցի “Պանդոկ”-ը եւ Արման Մանարյանի ՙՍասունցի Դավիթ՚ մուլտֆիլմերից հետո:Դինամիկ զարգացող` առանց տարիքային սահմանափակման թե  մեծերի, թե փոքրերի համար նախատեսված ֆիլմում   սիրո թեման անմիջականորեն  կապվում է աշխատելու, մշակելու, արժեհամակարգը վերանայելու  կարողության հետ:Մուլտֆիլմը հագեցած է լինելու նաեւ երաժշտական առումով:  ՙԱնահիտ՚-ում հնչելու են   հատուկ  գրված նոր  երգեր: Ֆիլմի կոմպոզիտորն է Արմեն Մարտիրոսյանը:  Հեքիաթի  սիրված հերոսները մուլտֆիլմում խոսելու են Ռաֆայել Քոթանջյանի, Հրանտ Թոխատյանի, Շուշան Պետրոսյանի, Նազենի Հովհաննիսյանի,  Վարդան Զադոյանի, Խորեն Լեւոնյանի ձայներով:

Դիտվել է 1151 անգամ:
Print Friendly

Leave a Reply