Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 24, 2012 18:09


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղաիյանի հետ:

Կարեւորելով հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակը և երկկողմ գործընկերային կապերը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ երկու երկրների տեղական ինքնակառավարման մարմինների միջև ձևավորվել է համագործակցության տեւական փորձ, որը պետք է ավելի ընդլայնել ու ամրացնել գործնական ծրագրերի միջոցով:

<< Երևանի քաղաքապետարանը համագործակցում է Սպահանի, Շիրազի, Թավրիզի, Թեհրանի քաղաքապետարանների հետ: Մենք պատրաստ ենք համագործակցել և համատեղ ծրագրեր քննարկել քաղաքային տնտեսության տարբեր ոլորտների հետ կապված, դրանով իսկ նպաստելով բարեկամական և համագործակային կապերի ամրապնդմանը Երեւանի և Իրանի տարբեր քաղաքների միջև>>,-նշել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը մասնավորապես ընդգծել է  համագործակցության փորձը կանաչապատման ոլորտում եւ հույս հայտնել, որ ընթացիկ տարում այդ համագործակցությանը կշարունակվի:

Փոխանցելով Թեհրանի քաղաքապետի շնորհավորանքները`Տարոն Մարգարյանի Երևանի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ, դեսպանն ընդգծել է երկու երկրների պատմամշակութային ընդհանրությունները և կարեւորել գործընկերային հարաբերությունների ընդլայնումն ու զարգացումը, ինչպես նաեւ փորձի փոխանակումը տրասպորտի բեռնաթափման, աղբի վերամշակման և կանաչապատման ծրագրերի իրականացման մասով:

Դեսպան Սեյեդ Ալի Սաղաիյանը կարևորելով զբոսաշրջության առկա ներուժն ու զարգացման հնրավորությունները`առաջարկել է գործակցության կոնկրետ ծարգրեր քննարկե, ինչպես նաեւ պատրաստակամություն է հայտնել իր կողմից աջակցել ու օժանդակել երկուստեք կապերի զարգացմանը:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ աշխատանքային խումբ ձեւավորել  և քննարկել հետագա համագործակցության հետ կապված հարցեր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 1097 անգամ:
Print Friendly

Leave a Reply