Մինչեւ տարեվերջ ԱՄՆ-ի ամբողջ տարածքում կտեղակայվեն արտասովոր ապարատներ` ՙգաջետների կլանիչներ՚
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 24, 2012 18:06
Մինչեւ տարվերջ ԱՄՆ-ի ամբողջ տարածքում կտեղակայվեն արտասովոր ապարատներ: Ինչպես հաղորդում Է ՙԱրմենպրես՚-ը, արտաքուստ բանկոմատներ հիշեցնող սարքերը կարող են ձեզ ազատել ոչ պետքական` ձեռքի հեռախոսից եւ խաղարկիչից: Սարքը կգնահատի հնացած գաջետի աշխատունակությունը եւ նույնիսկ գին կառաջարկի դրա դիմաց: Իսկ հավաքված սարքերը հետագայում կօգտահանվեն` առանց բնապահպանության համար կորուստների:
Արդեն ձանձրացրած, իր դարն ապրած կամ պարզապես ջարդված հեռախոսն այժմ պարտադիր չԷ դեն նետել: Դրանից ազատվել կարելի Է ձեզ համար շահով: ԱՄՆ-ում հայտնվել են ապարատներ, որոնց անվանում են ՙգաջետների կլանիչներ՚: Այդ տերմինալի պաշտոնական անվանումն Է ecoATM: Արտաքուստ այն նման Է սովորական բանկոմատի, բայց հանդերձված Է տվյալների ծավալուն պահոցով: Հատուկ բաժանմունքում դրված հեռախոսը կամ խաղարկիչը նույնականացվում Է եւ գնահատվում ըստ ավելի քան չորս հազար սարքերից բաղկացած ցանկի:
Մեքենան ինքնուրույն որոշում Է, թե ինչ գաջետ Է հայտնվել իր մեջ եւ ինչքան Է դրա շուկայական արժեքը: Այնուհետեւ խնդրում Է այն միացնել ձեր ինտերֆեյսին` աշխատունակությունը գնահատելու համար: Ստուգումը տեւում Է մոտ մեկ րոպե: Ինչից հետո ecoATM-ն իր Էկրանի վրա նշում Է այն գումարը, որը կարող Է առաջարկել օգտահանման համար:
Օգտատիրոջ գործն Է` համաձանել առաջարկությանը կամ մերժել: Ցանկության դեպքում, փողի մի մասը կարելի թողնել բարեգործական նպատակներով:






Facebook
Tweet This
Email This Post
