Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցություններնը աջակցում են Ֆրանսիայի դեմ Էրդողանի ՙպատժամիջոցներին՚
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 24, 2012 17:37
Թուրքիայի երկու գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական (ԺՀ) եւ Ազգայնական շարժում (ԱՇ) կուսակցությունները հայտարարել են, որ Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ աջակցում են Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հայտարարած` Փարիզի դեմ կիրառվելիք ՙպատժամիջոցներին՚:
Ինչպես հաղորդում է ՙԱրմենպրես՚-ը` վկայակոչելով թուրքական TRT հեռուստատեսությունը, ԺՀԿ առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն լրագրողներին ասել է, որ ՙպատժամիջոցների՚ հարցում ՙկլինեն կառավարության թիկունքին՚:
ՙԱյդ որոշումով Ֆրանսիան մերժեց սեփական անցյալը: Դրա ուղղումը ֆրանսիացի մտավորականների, ժողովրդի պարտականությունն է: Այդ օրենքն անպայման պետք է տարվի Ֆրանսիայի սահմանադրական դատարան: Այս հարցում մենք աբողջությամբ սատարում ենք կառավարության գործողություններին՚, -ասել է ԺՀԿ առաջնորդը:
ԱՇԿ առաջնորդ Դեւլեթ Բահչելին հայտարարել է, որ ՙթուրք ազգը չի ներելու Ֆրանսիային՚: ՙԹուրքիայի կառավարությունը պետք է անպատասխան չթողնի Փարիզի այդ հանդգնությունը՚, -ասել է Բահչելին:
Թուրքիայի խորհրդարանում 35 պատգամավորներ ունեցող միակ քրդական ՙԽաղաղություն եւ ժողովրդավարություն կուսակցությունը հայկական օրինագծի ընդունման կապակցությամբ դեռեւս որեւէ հայտարարությամբ հանդես չի եկել:






Facebook
Tweet This
Email This Post
