«Հովսեփ Օրբելու ծննդյան 125-ամյակ» (արծաթ)
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | January 24, 2012 17:26

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել նոր արծաթե հուշադրամ` նվիրված Հովսեփ Օրբելու ծննդյան 125-ամյակին:
Հուշադրամի դիմերեսին պատկերված են Օրբելու հնագիտական արշավանքի չափագրումներից գծագիր, Էրմիտաժի արծաթյա ցուցանմուշներ և գրառումով քարե սալիկ՝ Աղթամար կղզուց: Հուշադրամի վերևի աջ մասում թողարկման տարեթիվն է՝ «2012», ներքևի մասում անվանական արժեքը` «1000 դրամ» և ամբողջ եզրագծով` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունը:
Հուշադրամի դարձերեսի աջ մասում Օրբելու դիմապատկերն է, ձախ մասում` Անիի 1910 թ. հնագիտական արշավանքի ցուցանմուշ` կարաս: Վերևի մասում` «125 ամյակ» և ներքևի մասում` «ՀՈՎՍԵՓ ՕՐԲԵԼԻ JOSEPH ORBELI 1887 1961» մակագրություններն են:
Հուշադրամի հեղինակն է Վարդան Վարդանյանը: Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը
Անվանական արժեքը 1000 դրամ
Մետաղը և հարգը արծաթ, 9250
Զանգվածը 33,6 գ
Տրամագիծը 40,0 մմ
Դրամաշուրթը ատամնավոր
Որակը պրուֆ
Տպաքանակը 500 հատ






Facebook
Tweet This
Email This Post
