“Հայ գրքի տպագրության 500-ամյակ” (արծաթ)

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | January 24, 2012 17:28

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել նոր արծաթե հուշադրամ` նվիրված հայ գրքի տպագրության 500-ամյակին:

Հուշադրամի դիմերեսին պատկերված են «Երևանը Գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառումների պատկերանիշը և հուշադրամի թողարկման տարեթիվը` «2012»: Ներքևի մասում անվանական արժեքն է` «1000 դրամ» և եզրագծով՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունը:

Հուշադրամի դարձերեսին պատկերված են Վենետիկի տեսարաններից մեկը, առաջին հրատարակիչ Հակոբ Մեղապարտի նշանադրոշմը, «Ուրբաթագիրքը» և գրքից մի պատկեր` «Հիվանդի այցը»: Ձախ կողմում, ուղղահայաց՝ «Ուրբաթագիրք» գրառումն է, իսկ աջ եզրագծով՝ «ՀԱՅ ԳՐՔԻ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ 500-ԱՄՅԱԿ» մակագրությունը:

Հուշադրամի պատրաստման համար օգտագործվել են գունավոր ներկեր:

Հուշադրամի և գունազարդ բուկլետի հեղինակն է Վարդան Վարդանյանը: Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:

 

 

Հուշադրամի բնութագիրը

 

Անվանական արժեքը         1000 դրամ

Մետաղը և հարգը                արծաթ, 9250

Քաշը                                        33,6 գ

Տրամագիծը                          40,0 մմ

Դրամաշուրթը                               ատամնավոր

Որակը                                     պրուֆ

Տպաքանակը                          500 հատ

 

 

 

 

 

Դիտվել է 1733 անգամ:
Print Friendly

Leave a Reply