«Հայոց բանակի կազմավորման 20-ամյակ» (արծաթ)
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | January 24, 2012 17:23
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել նոր արծաթե հուշադրամ` նվիրված հայոց բանակի կազմավորման 20-ամյակին:
Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ», իսկ եզրագծով՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունը և թողարկման տարեթիվը՝ «2012»:
Հուշադրամի դարձերեսին պատկերված են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինանշանը և «Հայրենիք» շքանշանը, որը շնորհվում է «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչման արժանացած անձանց: Եզրագծով՝ «ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 20-ԱՄՅԱԿ» մակագրությունն է:
Հուշադրամի հեղինակն է Հարություն Սամուելյանը: Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը.

Անվանական արժեքը 1000 դրամ
Մետաղը և հարգը արծաթ, 9250
Զանգվածը 33,6 գ
Տրամագծային չափը 40,0 մմ (ութանկյուն)
Դրամաշուրթը ատամնավոր
Որակը պրուֆ
Տպաքանակը 500 հատ






Facebook
Tweet This
Email This Post
