«Հայոց բանակի կազմավորման 20-ամյակ» (ոսկի)

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | January 24, 2012 17:21

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել նոր ոսկե հուշադրամ` նվիրված հայոց բանակի կազմավորման 20-ամյակին:

Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «10000 դրամ», իսկ եզրագծով՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունը և թողարկման տարեթիվը՝ «2012»:

Հուշադրամի դարձերեսին պատկերված են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինանշանը և «Հայրենիք» շքանշանը, որը շնորհվում է «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչման արժանացած անձանց: Եզրագծով՝ «ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 20-ԱՄՅԱԿ» մակագրությունն է:

Հուշադրամի հեղինակն է Հարություն Սամուելյանը: Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:

 

Հուշադրամի բնութագիրը.

 

Անվանական արժեքը         10000 դրամ

Մետաղը և հարգը                ոսկի, 9000

Զանգվածը                             8,6 գ

Տրամագիծը                          22,0 մմ

Դրամաշուրթը                                 ատամնավոր

Որակը                                     պրուֆ

Տպաքանակը                          500 հատ

 

 

 

 

 

 

 

Դիտվել է 1612 անգամ:
Print Friendly

Leave a Reply