Հայաստանի ազատ ոճային ըմբիշներն աշխարհի առաջնությունում ձախողվեցին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 24, 2009 15:04

g_image3Դանիայի Հերնինգ քացաքի մարզապալատում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի տղամարդկանց աշխարհի առաջնությունում Հայաստանի բոլոր 7 ներկայացուցիչներն էլ անմասն մնացին խաղարկված պարգևներից:

Վերջին հույսը Սուրեն Մարկոսյանն էր. 74 կգ քաշային հայ մարզիկը հաղթեց վրացի Գելա Սագիրաշվիլիին: Սակայն հաջորդ գոտեմարտում մեր մարզիկը զիջեց բուլղարացի Կիրիլ Տերզիևին և դուրս մնաց պայքարից:

Ի դեպ, Մարկոսյանը վնասվածք ուներ և մտածում էին անգամ՝ առաջնությանը չմասնակցի:

Այժմ փորձության հերթը մեր հունահռոմեական ոճի ըմբիշներինն է:

Սեպտեմբերի 25-ին մրցագորգ դուրս կգա օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն 55 կգ քաշային Ռոման Ամոյանը:

Դիտվել է 1229 անգամ:
Print Friendly

Leave a Reply