“Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակ” (ոսկի)

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | January 24, 2012 17:16

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել նոր ոսկե հուշադրամ` նվիրված Սայաթ-Նովայի (1712–1795 թթ.) ծննդյան 300-ամյակին:

Հուշադրամի դիմերեսին պատկերված է նուռ, որը խորհրդանշում է ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի` Սայաթ-Նովային նվիրված «Նռան գույնը» հայտնի կինոնկարը: Նռան ֆոնին  պատկերված են քամանչա, գիրք և փետրագրիչ: Քամանչայից աջ մակագրված է հուշադրամի թողարկման տարեթիվը՝ «2012», իսկ ձախ մասում` հայկական զարդանախշ է: Վերևի ձախ անկյունում անվանական արժեքն է` «10000 ԴՐԱՄ DRAM», իսկ շրջագծով՝ «CENTRAL BANK OF ARMENIA» և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրություններն են:

Հուշադրամի դարձերեսին Սայաթ-Նովայի դիմաքանդակն է, որից վերև զարդանախշ է, աջ մասում, ուղղահայց՝ «300 ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ» մակագրությունն է:

Հուշադրամի հեղինակն է Տիգրան Չոբանյանը: Հուշադրամը հատվել է  Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:

 

Հուշադրամի բնութագիրը.

 

Անվանական արժեքը         10000 դրամ

Մետաղը և հարգը                ոսկի, 9000

Զանգվածը                             8,6 գ

Տրամագիծը                          22,0 մմ

Դրամաշուրթը                                 ատամնավոր

Որակը                                     պրուֆ

Տպաքանակը                          1000 հատ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դիտվել է 1300 անգամ:
Print Friendly

Leave a Reply