Միջազգային լրատվամիջոցները Սարկոզիից մինչեւ փետրվարի վերջ հայկական օրինագծի հաստատում են ակնկալում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 24, 2012 16:59

Միջազգային լրատվամիջոցներն անդրադառնում են հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինածին: Ինչպես հաղորդում է ՙԱրմենպրես՚-ը, CNN-ն արձանգրել է` կարելի է համարել, որ հունվարի 23-ից, երբ Ֆրանսիայի Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինաիծը, Ֆրանսիայում արդեն հակաօրինական է համարվում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իրականացված Հոլոքոստի եւ հայերի Ցեղասպանության ժխտումը: Ժխտողները կդատապարտվեն 1 տարվա ազատազրկման եւ կտուգանվեն 45.000 եվրոյի չափով: «Հայաստանի կառավարությունը բարձր է գնահատել քվեարկությունը` ասելով, որ Ֆրանսիան հաստատեց համամարդկային արժեքների իրական պաշտպանի իր առանցքային դերը: Թուրքիան, սակայն, այն անվանել է ֆրանսիական քաղաքականության մեջ արված ցավալի քայլ,նշում է CNN-ը:

Ֆրանսպրես ործակալությունը հրապարակել է Թուրքիայի արդարադատության նախարար Սադուլլահ Էրինի CNN-Turk-ին տված հարցազրույցը, որտեղ պաշտոնյան նկատել է, որ Սենատի որոշումը ցույց է տալիս «ընդհանուր հարգանքի բացակայությունը Թուրքիայի նկատմամբ: Մինչդեռ, Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել քվեարկության արդյունքը` ասելով, որ հունվարի 23-ը կնշվի ոսկե տառերով ոչ միայն ֆրանս եւ հայ ժողովուրդների բարեկամության պատմության, այլ նաեւ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության տարեգրության մեջ:

“Հարաբերությունները Ֆրանսիայի եւ Թուրքիայի միջեւ ավելի են վատթարացել պաշտոնապես ճանաչված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինածի ընդունումից հետո. Ֆրանսիայում կպատժվի Օսմանյան թուրքերի կողմից 1915 թ-ին իրականացված հայերի ցեղասպանության ժխտումը”,-մեկնաբանում է The New York Times-ը: Թերթը րել է, որ Թուրքիան արդեն դադարեցրել է ռազմական համագործակցությունը, երկկողմ քաղաքական համաձայնագիրը եւ տնտեսական պայմանագրերը Ֆրանսիայի հետ:

The New York Times-ը մեջբերում է Օրհան Փամուկի դեպքը, ում թուրքական դատարանը տուգանել էր 3670 դոլարով` շվեյցարական թերթում արած իր հայտարարության համար, որտեղ նշել էր, որ Թուրքիան սպանել է 30 հազար քուրդ եւ 1 մլն հայ:

BBC-ին իր հերթին նշում է, որ չնայած Թուրքիայի կողմից իրականացվող միջոցառումներին եւ հայտարարություններին` հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինաիծը: Օրինաիծը կուղարկվի Նիկոլա Սարկոզիին եւ օրենքի ուժ կստանա ստորարվելուց հետո: Սարկոզին նախատեսում է այն ստորարել մինչ փետրվարի վերջ:

«Ֆրանսիայի Սենատը հունվարի 23-ին ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինաիծը: Եվ չնայած վերջին զարացումը հրահրելու է ավելի մեծ լարվածություն Թուրքիայի եւ Ֆրանսիայի միջեւ, այնուամենայնիվ, 127 կողմ եւ 86 դեմ ձայների հարաբերակիցությամբ Սենատն ընդունեց օրինաիծըե,-վերլուծում է  www.globalpost.com-ը: Արձաանքելով այս որոշմանը` Ֆրանսիայում Թուրքիայի արտակար եւ լիազոր դեպան Թահսին Բուրջուօղլուն նշել է, որ հավանաբար իրեն կրկին հետ կկանչեն, եւ Ֆրանսիայի հետ դիվանաաիտական հարաբերությունների մակարդակը կիջնի օրինածի ընդունման հետեւանքով:

Սենատի որոշմանն անդրադարձել են նաեւ Radio Netherlands Worldwide-ը, Newsday-ը, newKarela.com լրատվական կայքը եւ այլ լրատվամիջոցներ:

 

Դիտվել է 680 անգամ:
Print Friendly

Leave a Reply