Ադրբեջանը պաշտպանում է ՙմեծ եղբորը՚
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | January 24, 2012 16:33
Ադրբեջանի իշխող ՙԵնի Ազերբայջան կուսակցության՚ գլխավոր քարտուղար Ալի Ահմեդովը, Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ, հետեւելով իր ՙմեծ եղբայր՚` Թուրքիայի ղեկավարության կողմից Ֆրանսիայի հասցեին հնչեցրած սպառնալիքներին, հայտարարել է, թե Բաքուն ՙծանր պատժամիջոցներ՚ է կիրառելու Փարիզի դեմ՚: Այս մասին, ինչպես հաղորդում է ՙԱրմենպրես՚-ը, հայտնում է թուրքական TRT հեռուստաալիքը:
ՙՖրանսիայի արածը անհարգալից դրսեւորում է նաեւ Ադրբեջանի համար: Մենք Ֆրանսիայի դեմ գործելու ենք Թուրքիայի ԱԳՆ-ի հետ համատեղ՚, -ասել է նա: –






Facebook
Tweet This
Email This Post
