Լիբիայում վերսկսել են ընդհարումները ԱԱԽ-ի ուժերի և Քադաֆիի կողմնակիցների միջև
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 24, 2012 15:44
Լիբիայում նոր զինված ընդհարումներ են: Բենգազիից ու Տրիպոլիից տեղեկություններ են ստացվում, որ հրաձգություններ են տեղի ունենում նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի կողմնակիցների կողմից: Նախօրեին նրանք գրավեցին Բանի-վալիդ քաղաքը, որը գնդապետի վերջին ապաստանն էր:
Տրիպոլիում լրացնում են մայրաքաղաքը պաշտպանող ուժերը: Նախորդ օրերի ընթացքում Քադաֆիի կողմնակիցների հետ ընդհարումներից զոհվել են Անցումային Ազգային խորհրդի առնվազն յոթ զինվոր: Այդ մասին հաղորդում է Ռոյթեր գործակալությունը ` հղում կատարելով ԱԱԽ-ի ներկայացուցիչներին:






Facebook
Tweet This
Email This Post
