Իրանական ռիալը մեկ ամսվա ընթացքում գրեթե կիսով չափ Էժանացել Է

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | January 24, 2012 15:35

Ամերիկյան դոլարի նկատմամբ Իրանի ազգային արժույթը մեկ ամսվա ընթացքում գրեթե կիսով չափ Էժանացել Է: Ինչպես հաղորդում Է ՙԱրմենպրես՚-ը, այսօրվա փաստական փոխարժեքը կազմում Է մեկ դոլարի դիմաց 20 500 իրանական ռիալ: Անցյալ տարվա դեկտեմբերին մեկ դոլարի դիմաց տալիս Էին 11,5 հազար ռիալ:

Այդ ժամանակվանից ի վեր պաշտոնական փոխարժեքը գործնականում չի փոփոխվել, սակայն այդ փոխարժեքով կայուն արժույթ ձեռք բերել հնարավոր չԷ: Երկու շաբաթ առաջ իշխանությունները փոխանակման կետերին պարտավորեցրել Էին փոխանակում կատարել մեկ դոլարի դիմաց 14 հազար ռիալից ոչ բարձր փոխարժեքով:  Հենց այս թվերն են (առք – 13,9 հազար, վաճառք – 14 հազար ռիալ) նշված Թեհրանի բոլոր փոխանակային կետերի ցուցափեղկերում, բայց դրանցում դոլար չկա, ինչպես նաեւ չի նկատվում կայուն արժույթ վաճառել ցանկացող  հաճախորդների կուտակում:

Անցյալ շաբաթ հաղորդվել Էր ոստիկանության կողմից փողոցային փոխանակողների զանգվածային ձերբկալությունների մասին: Իշխանությունները նրանց գործունեությունը հայտարարել են անօրինական:

Իրանական արժույթի փոխարժեքի սրընթաց անկումը շարունակվում Է դեկտեմբերի վերջից, ինչը հարուցում Է իրանցիների լուրջ մտահոգությունը, որոնք երկյուղ են կրում 80-ական թվականների իրադարձությունների կրկնվելուց, երբ հեղափոխությունից հետո եւ Իրաքի հետ զինված հակամարտության ընթացքում (1980 – 1988 թթ.) իրանական փողը կտրուկ արժեզրկվեց:

 

Դիտվել է 979 անգամ:
Print Friendly

Leave a Reply