Լուսնի վրա ջուր է բացահայտվել
Օրվա լուր | Հայկուհի Բարսեղյան | September 24, 2009 14:54
Հնդկական տիեզերական զոնդը, որ գտնվում է Լուսնի ուղեծրում, բացահայտել է Երկրի արբանյակի վրա ջրի գոյությունն ապացուցող նոր փաստեր: Սարքավորումները, ինչպես հաղորդում է «BBC»-ն, արձանագրել են, որ Լուսնի ողջ մակերևույթին կան ջրի քիմիական տարրեր, որոնք կենտրոնացած են հատկապես բևեռների մոտակայքում:
Չնայած Լուսինն ավելի չոր է, քան Երկրի ցանկացած անապատ, գիտնականները համոզված են, որ Լուսնի վրա ջրի հետքերը երբևէ կարող են բնակչության համար բավարար քանակությամբ ջուր ապահովել:
«Երբ խոսում ենք լուսնի վրա եղած ջրի մասին, նկատի չունենք լճեր, օվկիանոսներ կամ լճակներ,- ասել է Ռոն Այրլընդի համալսարանից Կարլ Փիթերսը,- Լուսնի վրա ջուրը առկա է մոլեկուլների տեսքով, որը ռեակցիայի մեջ է մտնում լուսնին բնորոշ մոլեկուլների և արտաքին փոշու հետ»:
Ըստ նրա` ջուրն առաջացել է Արևից եկող քամու մեջ եղած ջրածնի ատոմների և լուսնի վրա առկա թթվածնի միախառնումից:
Ավելի վաղ գիտնականները սառույց էին բացահայտել Լուսնի խառնարաններում, որտեղ Արևի լուսը երբեք չի հասնում: Նրանք ենթադրել էին, որ սառույցը Լուսնի վրա է հայտնվել երկնաքարերի միջոցով:
Հաջորդ ամիս «ՆԱՍԱ»-ն պատրաստվում է լայնամասշտաբ ուսումնասիորւթյուններ անցկացնել` Լուսնի վրա ջուր բացահայտելու համար:






Facebook
Tweet This
Email This Post
