Հակաիրանական պատժամիջոցների մասին ԵՄ-ի հայտարարությունից հետո նավթի գները բարձրացել են
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 24, 2012 15:25
Իրանից նավթի մատակարարումների արգելք սահմանելու վերաբերյալ Եվրամիության որոշումից հետո աշխարհի շուկաներում նավթի գները բարձրացել են:
Լոնդոնի ICE սակարանում Brent Crude Oil մակնիշի նավթախառնուրդի մարտյան ապառնարերի գինը աճուրդների ընթացքում բարձրացել է 0,72 դոլարով` բարելի դիմաց մինչեւ 110,58 դոլար:
Նյու Յորքի NYMEX սակարանում ամերիկյան Light Sweet Crude Oil մակնիշի թեթեւ նավթի մարտյան ապառքների արժեքը բարձրացել է 1,25 դոլարով` բարելի դիմաց մինչեւ 99,58 դոլար:






Facebook
Tweet This
Email This Post
