Իրանն ՙանկասկած՚ կարգելափակի Օրմուզի նեղուցը, եթե նավթի իրացման խնդիր ծագի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 24, 2012 15:15
Իրանը կարգելափակի Օրմուզի նեղուցը, եթե նավթի իրացման խնդիր ծագի:
Ինչպես հաղորդում Է ՙԱրմենպրես՚-ը, այս մասին ՙՖարս՚ գործակալությանը հայտարարել Է Իսլամական Հանրապետության խորհրդարանի ազգային անվտանության եւ արտաքին քաղաքականության կոմիտեի փոխնախագահ Մոհամադ Կոուսարին`մեկնաբանելով երկուշաբթի օրը Եվրամիության երկրների կողմից իրանական նավթի ներմուծման արգելքի շուրջ պայմանավորվածության ձեռքբերումը:
ՙԵթե Արեւմուտքը հրաժարվի իրանական նավթ գնել, մենք այն կվաճառենք ոչ եվրոպական երկրների: Եթե մենք համաշխարհային շուկայում նավթի իրացման խնդրի բախվենք, ապա, անկասկած, կշրջափակենք Օրմուզի նեղուցը: Եվ այնժամ ԱՄՆ-ը, որը Իրանի նկատմամբ շարունակում Է արկածախնդրական քաղաքականություն վարել, նույնիսկ իր բոլոր դաշնակիցների աջակցության դեպքում չի կարողանա այն ապաշրջափակել՚,-հայտարարել Է Կոուսարին:
Նրա խոսքով` Իրանի դեմ ռազմական ագրեսիայի դեպքում ԱՄՆ-ին սպասում են ամենածանր հետեւանքները, եւ ՙամերիկացի ոչ մի զինվոր չի կարողանա փախչելով փրկվել՚:






Facebook
Tweet This
Email This Post
