Վալերի Բուայեն իրեն հպարտ է զգում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 24, 2012 15:07

Ֆրանսիայի Սենատում ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը պատրաստած իշխող «Հանուն ժողովրդական շարժման միության» (UMP) կուսակցության պատգամավոր Վալերի Բուայեն հունվարի 23-ի գիշերը օրինագծի ընդունումից հետո լրագրողներին հայտարարել է, որ իրեն հպարտ է զգում` նման օրինագծի ճարտարապետ լինելու համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, վկակայոչելով CNNTurk-ը, չկարողանալով թաքցնել արցունքները, Վալերի Բուայեն ասել է, որ դա իր համար շատ տպավորիչ, զգացմունքային, իմաստալից օր է, եւ ինքը մեծ բավականություն է զգում` օրենսդրական առաջարկի ընդունման կապակցությամբ:

Փարիզում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջուօղլուն էլ լրագրողներին ասել է, թե «դա շատ սխալ որոշումը է, որի պատասխանատուն թուրքերը չեն»: «Մենք մեր ձեռքից եկած ամեն բան արեցինք` օրինագիծը չընդունվելու համար», -արդարացել է Բուրջուօղլուն:

Այն հարցին, թե կրկին կանչվելու՞ է Թուրքիա` խորհրդատվությունների համար, Բուրջուօղլուն պատասխանել է, որ «դա այլընտրանքներից մեկն է»:

 

Դիտվել է 951 անգամ:
Print Friendly

Leave a Reply