Աղանդները քայքայում են ոչ միայն անձին, այլեւ հասարակությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | հունվարի 24, 2012 14:32
Աղանդները միշտ հայտնվում են ճիշտ ժամանակին եւ ճիշտ տեղում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հունվարի 24-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը:
Նրա խոսքով` աղանդները միշտ իրենց ցանցն են գցում այն մարդուն, ով դժվարությունների մեջ է գտնվում, օգնության են հասնում նրան ճիշտ ժամանակին, ապա` վերահսկում:
«Աղանդները մարդուն զրկում են ցանկություն ունենալու հնարավորությունից, մարդը կորցնում է անհատականությունը: Նրանք մարդու մեջ ճզմում են անձը»,-ասաց հոգեբանը:
Նալչաջյանը նշեց, որ արեւմտյան հոգեբաններն էլ ասում են, որ աղանդները քայքայում են եւ անձին եւ հասարակությունը:
«Կան ընդհանուր սկզբունքային մոտեցումներ, որոնք աղանդների աշխատանքի մեխանիզմն են կազմում: Իրենց աղանդից դուրս գտնվող յուրաքանչյուր մարդ թշնամի է համարվում նրանց համար»,-ասաց նա:
«Աղանդների դեմ պետք է շատ լուրջ պայքարել, քանի որ յուրաքանչյուր մարդ ազգային հարստություն է»,-ասաց նա:





Facebook
Tweet This