Դանիական արքայազն Իոահիմի կինը դուստր է ունեցել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 24, 2012 14:25Դանիայի թագավորական ընտանիքում այսօր երեխա է ծնվել. արքայազն Իոահիմի կինը` իշխանուհի Մարիան, վաղ առավոտյան դուստր է լույս աշխարհ բերել: «Նա արքայադուստր է` 2,93 կգ քաշով ու 49 սմ հասակով մանկիկ: Մայրն ու դուստրն իրենց լավ են զգում»,- ասվում է թագավորական պալատի պաշտոնական հաղորդագրության մեջ: Արքայազնը ծննդաբերությանը ներկա էր: Երեխայի անունը դեռևս գաղտնի է պահվում:
Դանիայի Մարգրեթ II-ի երկրորդ որդու ընտանիքը մեկ որդի արդեն ունի, որի 2 տարին կլրանա մայիսին: Արքայազնը նախորդ ամուսնությունից Ալեքսանդրա Մենլիի հետ, երկու երեխա ունի: Իոահիմը 6-րդն է թագաժառանգների հերթում` իր ավագ եղբայր Ֆրեդերիկից ու նրա 4 երեխաներից հետո:







Facebook
Tweet This
Email This Post
