Հայաստան-Թուրքիա` 1:0

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 24, 2012 14:04

Ընդունելով հայոց Ցողասպանության փաստի հերքումը քրեականացնող օրինագիծ` Ֆրանսիան ձեռք բերեց քաղաքական լծակներ ապագայի համար: Չնայած որ ներկայումս հասկանալի է, որ Եվրամիություն- Թուրքիա հարաբերություններն այդքան էլ ջերմ չեն, և Թուրքիան հրաժարվում է էֆեկտիվ բանակցություններ վարել Եվրամիության անդամ դառնալու հարցում,  բայց ուշ թե շուտ այս խնդիրը նոր ակտուալություն կստանա, և այդ իրավիճակում Ցեղասպանության խնդիրն արդեն կդառնա քաղաքական նախապայման` Եվրամիություն-Թուրքիա բանակցությունների շարքում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս կարծիքը հայտնեց “Կովկաս” ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Նա համոզված է, որ ֆրանսիան ցեղասպանության ժխտումը քրեականացնելու դիրքորոշման մեջ լինելու է հետևողական և այդ դիրքորոշումը փորձելու է բարձրացնել նաև Եվրամիության կառույցներ ու ամբիոններ:

“Ելնելով նրանից, որ Թուրքիան չափազանց զգայական է այս խնդրում, ես կարծում եմ, որ շատ իռացիոնալ զարգացումներ կարող են տեղի ունենալ, կամ սպասել թուրքական կողմից: Նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ինչ արդարացումներ և ինչ մեղադրանքներ են քաշվելու Ֆրանսիայի առջև, բայց հասկանալի է, որ դա պատճառ է այն հանգամանքի, որ գոյություն ունի շատ բարդ հոգեբանական բարդույթ թուրքիայի հասարակության և վերնախավի մոտ:Դրա պատճառը այն է, որ Ցեղասպանության հերքման տրամաբանությունը, կամ գաղափարախոսությունը ընկած է ժամանակակից Թուրքիայի` որպես պետության և որպես քաղաքական հասարակության, որպես քաղաքական համակարգի, արմատներում”,- ասաց Սերգոյ Մինասյանը:

Քաղաքագետը նշեց նաև, որ այդ իմաստով, մենք պետք է սպասենք, որ այդ ռեակցիան չափազանց նյարդային է լինելու: իսկ ամենահետաքրքիրն այն է, որ ինչքան այդ ռեակցիան նյարդային ու բարդ լինի, ավելի կումուլյատիվ էֆեկտ է ունենալու և ավելի կոնտրպրոդուկտիվ է ազդելու Թուրքիայի դեմ, քանի որ այդ նյարդային արդարացումները միմիայն բացասաբար են ընդունվում ոչ միայն Ֆրանսիայի, այլև միջազգային հանրության կողմից:

 

 

Դիտվել է 813 անգամ:
Print Friendly

Leave a Reply