Արեգակնային ժայթքման ալիքը Երկիր մոլորակ կհասնի այսօր երեկոյան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 24, 2012 14:31

Արեգակի վրա հունվարի 22-ի ուշ երեկոյան տիեզերքում տեղակայված ամերիկյան «SOHO» կայանի կողմից գրանցված խոշոր ժայթքումներին հաջորդել են վերջինիս մակերեսից կորոնալային զանգվածների խոշոր արտանետումներ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԱՄՆ-ի օվկիանոսային եւ մթնոլորտային կանխատեսումների գործակալության պաշտոնական կայքը, դեպի երկիրը ընթացող պլազմային ալիքն իրենից ներկայացնում է ծանր մասնիկների, պրոտոնների եւ էլեկտրոնների հոսք, որը Երկիր մոլորիկին կհասնի Երեւանի ժամանակով 18:00-ին: Արեգակնային այս փոթորիկը վտանգի սանդղակով գնահատվել է «միջինից բարձր ուժգնության»: Գործակալության հաղորդմամբ` այն կարող է լուրջ վտանգ ներկայացնել հատկապես բեւեռային թռիչքներ իրականացնող ինքնաթիռների համար, ինչպես նաեւ նավերի, որոնք գտնվում են բեւեռամերձ շրջաններում:

 

Դիտվել է 1003 անգամ:
Print Friendly

Leave a Reply