Ճապոնիայում առատ ձյան պատճառով 250 մարդ վնասվածք է ստացել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 24, 2012 14:03

Ճապոնիայի Հոնսյու կղզում տեղացած առատ ձյան պատճառով մերկասառույց է առաջացել, ինչի պատճառով  250 մարդ  տարբեր աստիճանի վնասվածքներ է  ստացել: Տեղեկության համաձայն, առատ ձյուն է տեղացել Ճապոնիայի արևմտյան առափնյայում: Եղանակային վատ պայմանների պատճառով գնացքներն ու  գերարագ ճեպընթացները մեծ ուշացումներով են ժամանում: Գլխավոր մայրուղիների վրա կիլոմետրանոց խցանումներ են առաջանում: Առաջիկա օրերի ընթացքում, օդերևութաբանների կանխատեսումների համաձայն, կրկին տեղումներ են լինելու, հատկապես  առատ տեղումներ կդիտվեն Հոնսյու կղզու տարբեր շրջաններում:

 

Դիտվել է 879 անգամ:
Print Friendly

Leave a Reply