Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ անող թուրք գործարարը կրկնել է իր խոսքերը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 24, 2012 13:55

Հրեական արմատներով թուրք խոշոր գործարար, «Ալարկո» հոլիդինգի սեփականատեր Իսհաք Ալաթոն, ով օրեր առաջ «Թուրքիայի տնտեսական եւ սոցիալական հետազոտությունների» հիմնադրամին (TESEV)-ին կոչ-նամակ էր ուղարկել՝  Հայոց ցեղասպանության ճանաչման համար ջանքեր գործադրել, թուրքական Radikal-ի թղթակցի հետ զրույցում կրկնել է իր խոսքերը։

Լրագրողը գործարարին հարցրել է, թե նախորդ շաբաթ TESEV-ին նամակ գրելու ժամանակ ի՞նչ է անցել նրա մտքով։ Թուրք գործարարը նշել է, թե Թուրքիայում այս հարցի շուրջ շատերի հոգեկան աշխարհն է խանգարվել։ «Դրանց համար մի բուժում կա՝ անցյալը քննարկել անկեղծ եւ բաց եւ սեղանին դնել ինչ որ կա։ Հայկական հարցում մենք այս կետում ենք։ Հիմա Թուրքիայում  բաց հասարակություն պետք է մի նախաձեռնություն կազմակերպվի, ինչպիսիք եղել են ներողություն խնդրած երկրներում»,-ասել է Ալաթոնը։

Նշենք, որ Իսհաք Ալաթոնը TESEV-ին ուղղված կոչ-նամակում նշել էր, թե մոտենում է 2015-ի ապրիլի 24-ը եւ ինքը հոնգնել է անցյալի հետ առերեսվելու վախից։

«90 տարի մենք բազմաթիվ մեղքեր ենք գործել։ Կմախքները լցրել ենք պահարանները եւ փակել դռները։  90 տարի է՝ աշխարհին կույր ենք ասում։ Վախենում ենք առերեսվել։ Մեզ սովորեցրել են վախենալ։ Կմախքները պահարաններում փտում են, իսկ դրանց հոտն արդեն անտանելի է դարձել։ Ես արդեն չեմ կարողանում շնչել, իսկ դո՞ւք: Եկեք մենք էլ մեր ձայնը լսելի դարձնենք Անկարայի մեր պատգամավորներին։ Պատգամավորներն էլ թող այն լսելի դարձնեն իրենց կուսակցությունների ղեկավարներին։ Թող օգնեն, որ կարողանանք բացել կմախքներով լեցուն մեր պահարանները։ Մեզ հարիր հուղարկավորության միջոցառումներց հետո մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցենք եւ մաքրենք մեր մեղքերը», ասել էր Ալաթոնը։
NEWS.am

 

Դիտվել է 1147 անգամ:
Print Friendly

Leave a Reply