Գարի Կասպարովը վստահորեն հաղթում է Անատոլի Կարպովին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 24, 2009 14:19

Իսպանիայի Վալենսիա քաղաքում անցկացվող «արագ» շախմատի Գարի Կասպարով-Անատոլի Կարպով մրցամարտի հաշիվը դարձավ 3:1` հօգուտ Կասպարովի:

Մրցակիցների 3-րդ պարտիան 36-րդ քայլին ավարտվեց Կարպովի հյաղթանակով: Իսկ ահա 4-րդ պարտիայի 33-րդ քայլին Կարպովը սպառեց խաղաժամանակը և  պարտվեց: Ի դեպ, շախմատի աշխարհի 12-րդ չեմպիոն Կարպովը նույն պատճառով պարտություն էր կրել առաջին երկու հանդիպումներում: Այսպիսով, շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Կասպարովն առջևում է 3:1 հաշվով:

Մրցակիցները կխաղան կայծակնային շախմատի ևս 8 պարտիա:

Դիտվել է 828 անգամ:
Print Friendly

Leave a Reply