Ռուզան Առաքելյան.«Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելը ցնցումների կհանգեցնի»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 24, 2009 14:31

mhm43880-copyՀՅԴ պատգամավոր Ռուզան Առաքելյանի հավաստմամբ` իրենք չեն պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, քանի որ դա երկրում ցնցումների կբերի: Իսկ Ժառանգութուն կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ կարծում է, որ ՀՅԴ-ն միայն արտգործնախարարի հրաժարականը պահանջելով ոչնչի չի հասնի:

«Ցավում եմ, որ Դաշնակցությունը դեռ 10 տարի առաջ, երբ դեռ իշխանությունների մաս էր կազմում, չէր անում այն, ինչ  հիմա է անում»,- ասաց Փոստանջյանը: Առաքելյանն էլ հակադարձեց, որ իրենք փորձում էին իշխանության ներսից կանխել հնարավոր վտանգները, և որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը շատ տարբեր է:

Առաքելյանը  խորհուրդ տվեց մարտիմեկյան իրադարձությունները չկապել այսօրվա գործընթացների հետ: Փոստանջյանն էլ հստակ բնորոշեց, որ դրանք փոխկապակցված են: «Ոչ ազատ հասարակություն, ոչ ազատ մարդ ունենալով՝ չենք կարող ազատ հայրենիք պահանջել»,-ասաց նա:

Անդրադառնալով Ժառանգության և Դաշնակցության հնարավոր համագործակցությանը՝ Առաքելյանն ասաց, որ յուրաքանչյուր քաղաքական ուժի որոշելիքն է, թե ինչ անի, ում միանա: «ՀՅԴ-ն էլ այսօր չի միանում որևէ քաղաքական ուժի»,-ասում է նա ու կարևորում Րաֆֆի Հովհաննիսյանի` իրենց ստորագրահավաքին միանալու փաստը:

Բանախոսները վիճեցին նաև, թե որ քաղաքական ուժի պահանջով են հոկտեմբերի 1-ին անցկացվելու հայ- թուրքական նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ խորհրդարանական լսումները: Փոստանջյանը պնդեց, որ դա իրենց խմբակցության առաջարկությունն է եղել, Առաքելյանն էլ ասաց, որ դա ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դաշնակցական ղեկավար Արմեն Ռուստամյանի բանավոր պահանջով է:

Դիտվել է 1222 անգամ:
Print Friendly

Leave a Reply