Յուրացումներ գյուղոլորտո՞ւմ. Տիգրան Հակոբյանը կալանավորված է, իսկ Մուսինյանը՝ հետախուզման մեջ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 24, 2012 13:39

Հեռուստառադիոպետկմի նախկին նախագահ, այժմ «Ծաղկունք բաց դպրոց» հիմնադրամի տնօրեն Տիգրան Հակոբյանը կալանավորվել է, նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել 179-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ մասի հատկանիշներով՝ «խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը»: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:

Տիգրան Հակոբյանի հետ միասին նույն մեղադրանքն է առաջադրվել նաև Հայ Ազգային կոնգրեսի առաջնորդի մամլո խոսնակ Արման Մուսինյանի եղբորը՝ Վահան Մուսինյանին, որը մեր տեղեկություններով, այժմ հետախուզման մեջ է:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ Տիգրան Հակոբյանին ու Վահան Մուսինյանին նման մեղադրանք առաջադրվել է այն բանի համար, որ նրանք գործունեություն ծավալելով գյուղատնտեսության ոլորտում և շահագործելով սեփական պատասխանատվությամբ ընկերություն, յուրացումներ են կատարել:

ՀԱԿ առաջնորդի մամլո խոսնակ Արման Մուսինյանից փորձեցինք մեկնաբանություն ստանալ, սակայն ՀԱԿ-ից փոխանցեցին, որ Մուսինյանն այժմ Հայաստանում չէ:

Panorama.am

 

Դիտվել է 1235 անգամ:
Print Friendly

Leave a Reply