Երկու «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենա կորցրել են կառավարումը և երկու այլ մեքենա բախվել են ծառին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 24, 2012 13:29

Հունվարի 23-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 85-րդ կմ-ին` Լանջիկ գյուղի մոտ, դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել դաշտը:
Պատահարի հետևանքով ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունվարի 23-ին, ժամը 22.30-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Շիրակի փողոցում բախվել  է ծառին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 23-ին, ժամը 22.40-ին, «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենան Շերամի փողոցում բախվել  է ծառին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունվարի 23-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Մայիսյան կամուրջ-Աչաջուր-Մակարավանք ճանապարհի 7-րդ կմ-ին, մերկասառույցի պատճառով, կորցրել է կառավարումը և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դիտվել է 844 անգամ:
Print Friendly

Leave a Reply