ԵԽ գլխավոր քարտուղարը «դիրքորոշում չունի» Հայոց ցեղասպանության հարցի շուրջ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 24, 2012 13:46

Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբիերն Յագլանդը հայտարարել է, որ “դիրքորոշում չունի” Հայոց ցեղասպանության հարցի եւ դրա ժխտումը քրեականացնելու մասին օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Տուրբիերն Յագլանդն ասել է այս մասին` պատասխանելով ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի հարցին:

«Որպես Եվրախորհրդի գլխավոր քարտուղար ես չունեմ դիրքորոշում այս առնչությամբ: Չեմ ուզում Կազմակերպության եւ անդամ-պետությունների անունից մեկնաբանել Ֆրանսիայում տեղի ունեցող քննարկումները: Երբ զբաղեցնում էի Նորվեգիայի վարչապետի, ԱԳ նախարարի եւ խորհրդարանի նախագահի պաշտոնները` ես միշտ կողմ էի այն դիրքորոշմանը, որ պատմությունը պատմաբանների եւ պատմական գրքերի համար է եւ չէի սատարում պատմական հարցերի շուրջ քաղաքական որոշումների կայացմանը: Գիտեմ, որ Թուրքիայի կառավարությունն առաջարկել էր ստեղծել պատմաբանների հանձնաժողով եւ հայտարարել է, որ կընդունի այդ հանձնաժողովի առաջարկները: Այս հարցի առնչությամբ ես նույնպես դիրքորոշում չունեմ. նման որոշումներ ընդունում են ազգային խորհրդարանները եւ կառավարությունները», – հայտարարել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը:

 

Դիտվել է 883 անգամ:
Print Friendly

Leave a Reply