Նոր Զելանդիայում 90 կետ է ափ նետվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 24, 2012 13:17
Մակընթացության հետևանքով Նոր Զելանդիայի հարավային ափ է նետվել 90 կետ, որոնցից 34-ն անշնչացել է, իսկ մնացածին ջուրը կրկին հետ է տարել:
Սակայն 17-ը կրկին ափ են նետվել: Ներկայումս կամավորները փորձում են նրանց տակ ավազը քանդել ու հնարավորություն ստեղծել հաջորդ մակընթացության ժամանակ ջրին մոտենալու: Փրկարարները հույս ունեն, որ կաթնասուններն առանց իրենց միջամտության օվկիանոս կհասնեն:
Հունվարի սկզբից նույն տեղում 25 կետ էր ափ նետվել, որոնցից 18-ին կարողացան փրկել:






Facebook
Tweet This
Email This Post
