Ձերբակալել են խուլիգանին և խարդախին
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | January 24, 2012 13:10
|
Հունվարի 23-ին, ժամը 11.50-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները «Էրեբունի» բժշկական կենտրոնից բերման են ենթարկել Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղի 48-ամյա մի բնակչի, որը հունվարի 20-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
***
Հունվարի 23-ին, ժամը 15.40-ին, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկի փողոցից բերման են ենթարկել 22-ամյա մի երիտասարդի, որը 2010 թ. դեկտեմբերի 2-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
|






Facebook
Tweet This
Email This Post
